Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

7 փաստ դեմենցիայի մասին

7 փաստ դեմենցիայի մասին

Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը:

  1. Փաստ. երկարակեցությունն ու դեմենցիան
    Դեմենցիան (ձեռքբերովի տկարամտություն) ախտանշան է, որն ուղեկցում է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների. Ալցհեյմերի հիվանդություն, Հանտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն: Դրանք հաճախ ախտահարում են մարդկանց, ովքեր երկար են ապրում: Օրինակ` յուրաքանչյուր երրորդ ծեր ամերիկացին մահանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ էլ դեմենցիայի մեկ այլ տեսակից:

    Հիվանդության խելացի կանխարգելման շնորհիվ հնարավոր է մեծերին պաշտպանել այդ ախտից: 2006-ի դրությամբ, աշխարհում հաշվվում էր ուղեղի աշխատանքի խանգարում ունեցող 24 մլն մարդ: Հետազոտության հեղինակները հաշվել են, որ 2040-ին այդ թիվը կհասնի 81 մլն-ի:

    Նման տվյալները խնդիր են ո՛չ միայն բժշկության, այլև տնտեսության համար: 2005-2009-ի տվյալներով` ծախսերի ընդհանրական արժեքը կազմել է 422 մլն դոլար: Այդ գումարի մեջ է մտնում բուժախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների ու հիվանդների խնամքի արժեքը:

  2. Փաստ. վաղ դեմենցիան

    Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան հաճախ նույնացվում է տարեց մարդկանց հետ, տկարամտության ենթակա են նաև համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, ասենք` մինչև 65 տարեկանները, երբեմն էլ` մինչև 40 տարեկանները:
    Վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայում 2003-ին 30-64 տարեկանների խմբում 100 հազարից 54-ը դեմենցիայով էր տառապում:

    Վաղ դեմենցիան հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով: Ավելի երիտասարդ տարիքում դեմենցիայով հիվանդանալը կապում են գեների մուտացիայի հետ: Մտավոր ֆունկցիաների կորուստ կամ նվազում կարող է առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների հետևանքով կամ էլ երկարատև ալկոհոլային թունավորման պատճառով:

    Ցավոք, դժվար է ախտորոշել դեմենցիան վաղ շրջանում: Շատ ախտանշաններ, ինչպիսիք են մոռացկոտությունը, ցրվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, բացատրվում են հոգնածությամբ, սթրեսով, հետևաբար կոգնիտիվ (մտավոր) ֆունկցիաների վատացման դեպքում հարկ է դիմել մասնագետի:

  3. Փաստ . դեմենցիան ու ավելորդ քաշը

    Դրանք սերտորեն կապված են: Սակայն, վերջերս պարզ դարձավ, որ ո՛չ միայն գիրությունը, այլև ավելորդ քաշը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է) նույնպես ռիսկի գործոն է: Դա հաջողվել է պարզել շվեդ գիտնականներին, ովքեր հետևում էին 65-ից բարձր տարիքի երկվորյակներին: Նման եզրահանգում են կատարել նաև ԱՄՆ-ի Կուպերի ինստիտուտի աշխատակիցները` վերլուծելով 19 հազար մարդու ֆիզիկական կեցվածքի տվյալներն ու հետևել նրանց 25 տարի: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր նվազ ֆիզիկական պատրաստվածություն ունեին զննումների սկզում, տարիներ անց կանգնել են դեմենցիայի փաստի առջև:

    Ի դեպ, դրա առնչությամբ արժե կրկին հիշել, որ ֆիզիկական մարզումները ո՛չ միայն նվազեցնում են դեմենցիայի առաջացման ռիսկը, այլև դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:

    Ծխելը բարձրացնում է դեմենցիայի ռիսկը (օրական 2 տուփը կրկնակի է մեծացնում ռիսկը), իսկ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է նպաստել վաղ դեմենցիայի առաջացմանը:

  4. Փաստ . ճիշտ տրամադրությունը

    Միայնակ տարեցները հաճախ են տառապում դեմենցիայից ու դրա դրսևորումներից: Իսկապես, միայնակության զգացում ապրող մարդկանց մոտ դեմենցիան մեկուկես անգամ ավելի արագ է զարգանում:

    Հոգեկան անհարմարավետությունը բոլոր տարիքներում է աղետ: Եթե երիտասարդի մոտ ախտորոշվել է ընկճախտ, ապա անոթային դեմենցիայով հիվանդանալու ռիսկը հասուն տարիքում եռապատկվում է: Նույնը վերաբերում է սթրեսային իրավիճակներին (ամուսնալուծություն, բաժանում, խնդիրներ աշխատանքում), համենայն դեպս` կանանց մոտ: Գիտնականների կարծիքով` կուտակված սթրեսն ազդում է առողջության վրա ապագայում. սրտանոթային, նյարդային ու ներզատիչ համակարգերի խնդիրները հետագայում կարող են դեմենցիայի պատճառ դառնալ:

  5. Փաստ . մտավոր աշխատանքը

    Մտավոր աշխատանքի դերը դեմենցիան կանխարգելելու իմաստով ուսումնասիրվում է վաղուց: 300 մարդկանց նկատմամբ իրականացված 20-ամյա ուսումնասիրւթյունը հնարավորություն է տվել պարզելու, որ ողջ կյանքում մտավոր ակտիվ գործունեությամբ զբաղվածների մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը 32%-ով դանդաղում է:

    Նրանք, ովքեր քիչ են կարդում, քիչ են տեղեկություններ ստանում ու մշակում, դեմենցիան խիստ արագ է զարգանում: Ի դեպ, հաշվողական տեխնիկայով զբաղված տարեցները հազվադեպ են դեմենցիայով տառապում: Սա այն հազվագյուտ դեպքն է, որ համակարգիչների կիրառումն առողջականի վրա բարերար է ազդում: Համակարգիչներն օգնում են նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսումնասիրություներին, աշխարհի հետ փոխազդեցությանը:

    Հայտնի է, որ մտավոր աշխատանքը ո՛չ միայն դանդաղեցնում է դեմենցիայի զարգացումը , այլև բարելավում այդ խնդրի առջև կանգնածների վիճակը:

  6. Փաստ . էսթրոգեն հորմոնն ու դեմենցիան
    Տրամադրության անկումը, ավելորդ քաշն ու անբավարար մտավոր գործունեությունը նպաստում են դեմենցիայի առաջացմանը: Այդ գործոններից բացի, դեր ունի նաև կնոջ արյան մեջ հետկլիմաքսային շրջանում էսթրոգենների շատ բարձր կամ չափազանց ցածր մակարդակը, ինչը նույնպես հղի է մտավոր խանգարումների ռիսկով: Դիաբետի ու էսթրոգենների բարձր մակարդակի համադրությունը ևս սրում է դրությունը: Պատճառը դեռևս պարզված չէ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է էսթրոգեն հորմոնի` անոթների վրա ունեցած ազդեցությամբ:

    Անեմիան և դեմենցիան նույնպես փոխկապված են: Արյան մեջ հեմոգլոբինի անբավարարությունը տարեց հասակում մտավոր խանգարումների առաջացման կրկնակի ռիսկ է: Գուցե դա պայմանավորված է այն փաստով, որ անեմիայի դեպքում հյուսվածքները նվազ թթվածին են ստանում, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա:

  7. Փաստ . երաժշտությունը և հիշողությունը

    Դեմենցիայի տեսակներ կան, որոնք անբուժելի են, սակայն որոշ միջոցառումներով կարելի է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բացի դեղորայքից, որոնք ազդում են ուղեղի վրա ու կարգավորում կենսաքիմիական գործընթացները, գիտնականներն ու բժիշկները դիտարկում են նաև հիվանդներին օգնելու այլընտրանքային տարբերակներ:

    Դրանցից մեկն էլ ռեմինիստենտային թերապիան է: Կարծիք կա, որ թերապիան, որի ընթացքում հիվանդները պատմում են անցյալի մասին, հիշողության մեջ վերականգնում այդ իրադարձությունները, վերագնահատում դրանք, օգնում է մտավոր գործունեությանը, բարձրացնում տրամադրությունն ու ազդում վարքի վրա:

    Արոմաթերապիան (մասնավորապես մելիսայի՝ թրնջխոտ, յուղի կիրառումը) նույնպես նպաստում է մարդկանց հոգեբանական վիճակը բարելավելու համար, թուլացնում է գերգրգռվածությունը, չնայած 100 %-անոց ապացույցներ չկան: Աշխատանքային ու երաժշտական թերապիան ոչ երկարատև, սակայն կարող են բարելավել դեմենցիայով տառապող մարդկանց վիճակն ու ազդել վարքի վրա:


Դեմենցիայի հայտնաբերման թեստ


Դեմենցիան ժողովուրդն անվանում է ծերունական մարազմ: Այն կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:


65-76 տարքիում է, որ մեծամասնության մոտ զարգանում է այդ հիվանդությունը:


Որքան շուտ հայտնաբերվեն դեմենցիայի ախտանշանները, այնքան շուտ կարելի է կանխել: Գիտնականներն  աշխատում են՝ հայտնաբերելու դեմենցիայի վաղ ախտորոշման արդյունավետ միջոցներ :


Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը: Արդյունքները վերլուծելով` հնարավոր է եղել դեմենցիան հայտնաբերել վաղ փուլում: Քանի որ նույնիսկ ոչ ցայտուն ախտանշաններ ունեցողները թեստը չեն կարողացել հաջողությամբ անցնել: Թեստը հարմար է 40-65 տարեկանների շրջանում վաղ դեմենցիան հայտնաբերելու համար:


Նույնիսկ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերումը, արյան ճնշումն ու խոլեսթերինի մակարդակը կարող են հուշել ավելի հասուն տարիքում դեմենցիայի զարգացման վտանգի մասին:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ruconnect.co.uk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ